Ադրբեջանցի ռեփերը Բաքուն անվանել է «անառակատուն» (տեսանյութ)
ԼԱՅՖՍոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայում «Փախնենք Բաքու» երգի կատարման ժամանակ ադրբեջանցի ռեփեր Նավայ Բաքիրովը (Navai) Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն անվանում «անառակատուն»:
Երգիչն այսօր հերքում է հրապարակել՝ պնդելով, որ դա ընդամենը մոնտաժ է։
«Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը փորձում է սևացնել իմ անունը՝ ինձ կեղտի մեջ թաթախելու համար ամենատարբեր մոնտաժներ անելով»,- գրել է նա Instagram-ում։
Նրա խոսքով` բոլոր ադեկվատ մարդիկ գիտեն իր վերաբերմունքը հայրենիքի, արյունակից եղբայրների ու քույրերի հանդեպ։ «Ես իմ կյանքը կտամ յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում եմ գտնվում»,- գրել է նա։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



