Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ է այս տարի նշվելու Սուրբ Զատիկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի՝ Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը Կյանքից հեռացել է OnlyFans–ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան «Ոսկե գնդակի» ֆավորիտները ԱՄՆ-ն որոշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ամսաթիվը Հրդեհ թոնրատան տանիքում Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը» Հորմուզը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսոր չեն, ասել է Իրանի դեսպանը Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱմիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներովԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն Մարուքյան«Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԷդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում Արաղչի. Տարածաշրջանի երկրները պետք է ԱՄՆ-ին պատասխանատու պահեն Հորմուզի ճգնաժամի համար Բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Բաքուն պարզաբանում է պահանջում Մոսկվայից Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են Զինծառայողի մահը վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով Զելենսկին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած․ ԶԼՄ Անուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Օմանը հայտարարում է՝ Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում հակամարտության համար «Բարսելոնան» առաջինն ապահովել է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար ՂումաշյանՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համարՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԳերեզմաններ պղծելու մեջ մեղադրվող կինը փախել է հոգեբուժարանից Լույս աշխարհ է եկել Վազգեն Թևանյանի առաջնեկը Ուկրաինան կիրառել է կառավարվող ավիառումբեր․ ՌԴ ՊՆ Իրանը հերքել է հայտարարությունները, ըստ որոնց խորհրդարանի խոսնակը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Մարտի 25-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն և Իրանը համատեղ կվերահսկեն Հորմուզի նեղուցը. Թրամփ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրՊուտինը հրամանագիր է ստորագրել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ «Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԵրևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Խցանումներ՝ Ազատության պողոտայից դեպի Սարալանջ ճանապարհին․ ի՞նչն է պատճառը, և ո՞վ է պատասխանատուն (լուսանկարներ)