Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ. Արթուր Ղազինյան
ԲԼՈԳ«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ հզոր կայսրություն է, իսկ առանց Ուկրաինայի՝ շատ մեծ պետություն:
Ռուսները գիտակցում են սա և որոշում ունեն լինել մեծ կայրություն և համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռ, պայքարում են դրա համար, պատրաստ են զրկանքների ու զոհողությունների՝ հանուն այդ վեհ գաղափարի:
Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ:
Գիտակցում ե՞ն սա հայերը՝ չգիտեմ, ցանկանում ե՞ն լինել ուժեղ պետություն՝ գոնե մինչև այս պահը ՈՉ:
Իսկ եթե ազգը հրաժարվում է պետությունից, այն վերցնում են ուրիշները:
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հիմա տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման հանդիսավոր արարողություն, որի անունը հանձնողները դրել են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ . . .
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



