Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 24-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։ Հրամանն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։

ԿԱՐԳ

ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՈՒ ՌԵՑԻՊԻԵՆՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2․ Օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը (այսուհետ` ռեեստր)՝ առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը հասանելի է.

1) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին,

2) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին։

3․ Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

2. ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

4․ Ռեեստրը վարողի գործառույթներն են՝

1) բացառել` անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության առկայության դեպքում դիակը որպես դոնոր օգտագործելու հնարավորությունը,

2) հավաքագրել տեղեկատվություն դիակային դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման գործընթացի վերաբերյալ,

3) հավաքագրել օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների (այսուհետ՝ ռեցիպիենտ) տվյալները,

4) ապահովել փոխադարձ կապը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև,

5) հավաքագրել տեղեկատվություն իրականացված փոխպատվաստման վիրահատությունների վերաբերյալ:

5. Ռեեստրը բաղկացած է երեք ենթաբաժիններից՝

1) դոնորների տվյալների շտեմարան,

2) ռեցիպիենտների տվյալների շտեմարան,

3) փոխպատվաստված դեպքերի տվյալների շտեմարան:

6. Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանը վարողը ապահովում է.

1) դոնորի վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

2) «դոնորի՝ անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության բացակայության ստուգումը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով և հաստատումը,

3) դոնորից վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

4) փոխադարձ կապի ապահովումը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,

5) դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման և փոխպատվաստման ողջ գործընթացի մշտադիտարկում:

7․ Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանում գրանցվում են օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններից հավաքագրված հետևյալ տեղեկությունները՝

1) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,

2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է վերցվել դոնորից, և որ բժշկական կազմակերպություն է ուղարկվել,

3) օրգան և (կամ) հյուսվածք վերցնող բժշկական անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությունը,

4) օրգանի և (կամ) հյուսվածք վերցնելու ամսաթվի, օրգան և (կամ) հյուսվածք վերցնելը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,

5) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից դոնորական օրգան և (կամ) հյուսվածքը չվերցվելու վերաբերյալ պարզաբանումը:

8. Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանը ապահովում է.

1) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող ռեցիպիենտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

2) փոխադարձ կապի ապահովումը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,

3) իրականացված փոխպատվաստումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,

4) բժշկական կազմակերպության կողմից օրգանը և (կամ) հյուսվածքը չվերցվելու, կամ վերցնելու` սակայն չօգտագործելու պատճառների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,

5) ռեցիպիենտների առաջնահերթությունների սահմանումը ինքնաշխատ եղանակով` ըստ հավաքագրված տվյալների:

9․ Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանում փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,

2) այն օրգանը, որն անհրաժեշտ է փոխպատվաստել ռեցիպիենտին,

3) փոխպատվաստման հրատապության աստիճանը,

4) ռեցիպիենտի հիմնական ախտորոշումը, ախտորոշման հաստատման օրը, ամիսը, տարեթիվը,

5) ռեցիպիենտի արյան խումբը, ռեզուս պատկանելությունը,

6) ռեցիպիենտի մոտ հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առկայությունը,

7) փոխպատվաստման հարաբերական հակացուցումների առկայությունը:

10․ Երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունից բացի, նշվում են նաև՝

1) ծրագրային հեմոդիալիզի սկիզբը,

2) ռեցիպիենտի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Hսman Leycocyte Antigen) տիպավորման տվյալները,

3) եթե նախկինում ռեցիպիենտը փոխպատվաստվել է, ապա նշվում է նաև նախորդ դոնորի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Hսman Leycocyte Antigen) տիպավորման, տվյալները:

11․ Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանից ռեցիպիենտի վերաբերյալ տվյալները հանվում են հետևյալ դեպքերում`

1) եթե ռեցիպիենտին իրականացվել է փոխպատվաստում,

2) եթե ժամանակի ընթացքում հայտնաբերվել է բացարձակ հակացուցում փոխպատվաստման համար,

3) ռեցիպիենտի մահվան դեպքում,

4) ռեցիպիենտի անձնական դիմումի համաձայն։

12․ Օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստող բժշկական կազմակերպությունից հավաքագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ և հաշվառման վայրերը, սեռը,

2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է փոխպատվաստվել,

3) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման ամսաթվի, փոխպատվաստումը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ,

4) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումն իրականացնող բժշկական անձնակազմի վերաբերյալ,

5) բժշկական կազմակերպության կողմից փոխպատվաստման համար օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու, սակայն չօգտագործելու պարզաբանման վերաբերյալ

6) ռեցիպիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն` հարցման օրվա դրությամբ:

Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի