Մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն
ՄՇԱԿՈՒՅԹ85 տարեկանում մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Կինոգործչի դուստրը՝ Մարիան, հայտնել է, որ մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսի բարդությունները։ Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին եւ հիվանդությունը ծանր է տարել։ Հունվարի 10-ին անցկացված համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերի մեկն ախտահարված է 90, մյուսը՝ 95 տոկոսով։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկներին հաջողվել էր կայունացնել արտիստի վիճակը եւ մասնակիորեն մաքրել թոքերը։ Սակայն ավելի ուշ բարդություններ են առաջ եկել, ռեժիսորին վիրահատել են, սական մեկ շաբաթ անց նա մահացել է։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



