Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը գնում է, իսկ Հայաստանում դատում են հրթիռների համար. Դավիթ Գալստյանի առեղծվածը

ՎԻԴԵՈ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զենքի մատակարար ընկերության ղեկավար, Դավիթ Գալստյանի` հանրությանը առավել հայտնի որպես Պատրոն Դավիթ, եւ այլ պաշտոնյաների գործի քննությունը։ Գալստյանին եւ մյուսներին մեղադրում են ժամկետանց եւ անորակ հրթիռներ գնելու, պետությանը 4,6 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ։ Նախաքննական մարմինը, սակայն, մինչ օրս հստակ որեւէ ապացույց չի ներկայացրել, որ այդ հրթիռներն անորակ են եւ ժամկետանց։ Հրթիռների գնման հետ խնդիրներ չի տեսնում նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Իրավիճակի անլրջությունը հասկանալու համար հանրությանը ներկայացնենք, թե ինչ հրթիռներ են դրանք, ինչպես են հայտնվել Հայաստանում, եւ ինչու մինչ օրս այդ հրթիռներն օգտագործվում են թե Հայաստանում, թե այն արտադրող երկրում Ռուսաստանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչեւ 2027 թվականը ստանալու է ՄԻ-28 մակնիշի 98 նոր ուղղաթիռներ, որոնք սպառազինված են լինելու հենց այդպիսի С-8 տեսակի, 80 միլիմետր տրամաչափի հրթիռներով։ Այդ հրթիռները կարելի է արձակել մարտական ուղղաթիռներից, ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներից, ՍՈՒ-34 կործանիչներից։ Հրթիռները մշակել են դեռ անցած դարի 60-ական թվականներին, զանգվածաբար կիրառվել են Աֆղանստանում, որտեղ բարձր արդյունավետություն են ցուցադրել։ Այդ հրթիռները գնում էին խորհրդային, ապա ռուսական սպառազինություն ձեռքբերող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այժմ էլ նույն Ռուսաստանը 9,7 միլիարդ ռուբլի է հատկացրել նույն, 1991 թվականին արտադրված հրթիռներ գնելու համար։

Դավիթ Գալստյանը տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով գնել եւ փոխանցել է 4232 հատ այդպիսի հրթիռ։ Պատերազմից հետո Գալստյանին մեղադրեցին մեկ այլ գործով, սակայն ազատ արձակեցին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը։ Այժմ էլ Դավիթ Գալստյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ այլոց մեղադրում են անորակ հրթիռներ գնելու մեջ։ Իրականում, սակայն, այդ հրթիռները որակյալ են եւ ժամկետի մեջ։

Այս աղմկահարույց գործի առնչությամբ բազում հարցեր են ծագում, որոնց պատասխանները միանշանակ կփարատեն հանրության մեջ սփռվող կասկածները։

Հարց համար 1. Արդյոք Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից եղել են բողոքներ հրթիռների հետ կապված։

-Մինչ օրս ոչ մի բողոք Հայաստանի Պաշտպանության նախարարությունից չի ստացվել, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Ավելին, միայն երեք ամիս փաստաբանների հարցումներից հետո հաստատել են, որ բողոք չկա, իբ անորակ հրթիռները վերադաձնելու առաջարկին պատասխանել են մերժումով, նշել, որ տվյալ հրթիռների կարիքն ունի նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի պաշտանության նախարարությունը սկսել է նույն հրթիռների գնումների գործընթացը, եւ ոչ թե նոր, այլ հենց 1991 թվականի արտադրության։ Արդյո՞ք պատահական է, որ ռազմարդյունաբերական հսկա պետությունը ցանկանում է ձեռք բերել իր երկրում արտադրված եւ այլ երկրներ մատակարարված նույն հրթիռներից առակ մնացորդը։ Իսկ մեր երկրում դիլետանտ դատախազներն ու քննիչները գտնում են, որ տվյալ հրթիռները անորակ են եւ պիտանի չեն օգտագործման։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ժամանակին այդ հրթիռների որոշակի քանակություն գնել է 660 դոլարով, իսկ Հայաստանում գտնվող խմբաքանակի որոշ մասը՝ հատը 1800դոլարով, Ռուսաստանի վերաարտահանման թույլտվությամբ, վաճառվել է այլ երկրի։ Հայաստանում մնացած որոշ քանակ երկրորդ անգամմեր երկրի ՊՆ-ն գնել է 1200 դոլարով, իսկ երրորդ անգամ՝ արդեն ավելի էժան՝ 1100 դոլարով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել զենքի մատակարարին այդ հրթիռները վաճառել այլ գնորդների՝ մեկ հատը 1800 դոլարով, փաստելով, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Հայաստանի ռազմական գերատեսչության կարիքների համար։ Պաշտպանության նախարարության կողմից զենքի գնումների մասին տեղյակ են լինումՀՀ վարչապետը, Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ գնման գործընթացը համապատասխան մարմինների հսկողության տակ է եղել։

Հարց համար 2. Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանըպնդում է, թե ամբողջ քանակությունը պետք է ստուգվեր։ Արդյո՞ք դա այդպես է։

- Ընտրվում է որոշակի քանակ, ընտրությամբ, թե որն են ցանկանում, կամ որն են կասկածելի համարում։ Ստուգվումէ  ոչ թե ամբողջ խմբաքանակը, այլ որոշակի տոկոսը։ Եթե բոլոր հրթիռները ստուգեն, էլ ի՞նչ կմնա, որ Պաշտպանության նախարարությունն ընդունի, առավել եւս օգտագործի մարտական գործողություններում։ Դատախազի հայտարարությունն առնվազն տարակուսելի եւ անհեթեթ է, կամ էլ վկայում է, որ նա չի հասկանում զենքից եւ գործի բնույթից։

Հարց համար 3. Դատախազությունը պնդում է, թե կեղծ փաստաթուղթ կա։

-Նշված հրթիռները ներմուծվել են 2011 թվականին, երեք անգամ գնել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, որոշ խմբաքանակ էլ արտահանվել է։ Ի՞նչ կեղծ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։

Հարց համար 4. Նախաքննական մարմինն ընդունում է 20 տարվա պահպանման ժամկետը։

-91 թվականի արտադրության, առնվազն 30 տարվա պահպանման ժամկետովհրթիռներ են։ Իսկ երեք տասնամյակից հետո յուրաքանչյուր երկիր ինքն է երկարաձգում պահպանմանժամկետը։ Չկա գեթ մեկ փաստ, թե Հայաստանում կա հրթիռների պահպանման ժամկետը սահմանող փաստաթուղթ։ Միացյալ Նահանգները, Ղազախստանը, Բելառուսը, այլ երկրներ, որոնք կայացած եւ հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեն, բոլոր հարցումների համաձայն, իրենք են որոշում երբ եւ որքան երկարաձգեն։ Իսկ այս հրթիռները դեֆիցիտ են համարվում,իրենց տեսակով կարեւոր, ուստի յուրաքանչյուր երկրի նախարարության խնդիրն է կազմակերպել դրանց պիտանելիության երկարաձգումը, պահել հնարավորինս երկար։

Հարց համար 5. Մեղադրող կողմը պնդում է, թե հրթիռները չեն համապատասխանում չափորոշիչներին։

-C-8 հրթիռներն արտադրվել են Ռուսաստանում, ռազմարդյունաբերական համալիրում, ինչպե՞ս կարող են չհամապատասխանել մարտավարա-տեխնիկական բնութագրերին։ Այդ պատճառով էլ փաստաբանական խմբերը պահանջում էին փորաքննություն անցկացնել, ինչը միտումնավոր չարվեց։

Հարց համար 6․ Ինչո՞ւ չեղավ փորձաքննությունը։

- Փորձաքննությունը կտար բոլոր հարցերի պատասխանները, սակայն քննչական մարմինները միտումնավոր չեղարկեցին փորձաքննությունը, ամեն ինչ արեցին, որ գործը հնարավորինս շուտ մտնի դատարան, եւ փակ դռների ետեւում փորձեն խեղել Հայաստանի համար չափազանց մեծ գործեր արած Դավիթ Գալստյանի եւ անվանի զինվորականների ճակատագիրը։

Հարց համար 7. Ասում են, թե այդ հրթիռները չեն կիրառվել պատերազմում։

-Կիրառվել են, կան օդաչուների կողմից տրամադրված տվյալներ որ օգտագործվել են, կրակվել են եւ շատ արդյունավետ։ Ինչի՞ց են վերցրել, թե այդ հրթիռները թիրախին չեն հասել։

Իսկ թե ինչքանո՞վ է անկախ դատարանը, թողնում ենք հանրության որոշմանը։


Արամ Սահակյան

Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը