Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զելենսկին և Բայդենը տարաձայնություններ ունեն Ռուսաստանի շուրջ․ CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի միջև լարվածությունն աճում է՝ կապված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքի շուրջ կարծիքների տարբերության հետ, գրում է CNN-ը։

Զելենսկին հոգնել է ԱՄՆ-ի «չափազանց ուշադրությունից» ռուսական սպառնալիքի նկատմամբ, ինչը, ըստ Կիևի, միայն խուճապ է առաջացնում երկրի ներսում։ Միաժամանակ, Վաշինգտոնը հրաժարվում է կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Բացի այդ՝ աղբյուրները նշում են, որ Կիևը վրդովված է ԱՄՆ-ի կողմից դիվանագետներին երկրից տարհանելու որոշումից։ Նախօրեին Զելենսկին սխալ էր անվանել Ուկրաինայից մի քանի երկրների դեսպանատների աշխատակիցների հեռանալը։ Նրա խոսքով՝ լարվածության աճի ֆոնին Կիևին անհրաժեշտ է դաշնակիցների ներկայությունը երկրում, ինչը «ավելի իմաստալից է և ավելի խոսուն, քան հազարավոր խոսքերը» աջակցության մասին։ Ուկրաինական իշխանությունները դժգոհ են նաև այն փաստից, որ Վաշինգտոնը Ռուսաստանի մոտալուտ ներխուժումն անխուսափելի է համարում, նշում է հեռուստաալիքը։

Բայդենը և նրա վարչակազմը, իրենց հերթին, զայրացած են, որ Զելենսկին նսեմացնում է ռուսական սպառնալիքը։ «Ինչո՞ւ եք վիճաբանություն սկսում ԱՄՆ-ի հետ։ Ինչո՞ւ եք տեղեկատվության արտահոսք և խեղաթյուրում տարածում, եթե Միացյալ Նահանգները գրեթե ձեր միակ իսկական ընկերն է: Իսկ ինչո՞ւ ավելի շատ զենք խնդրել, երբ ասում եք, որ սպառնալիքը չի փոխվել»,֊հռետորական հարց է հնչեցրել է CNN-ի զրուցակիցը։

Politico-ն, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Ուկրաինայի նախագահի վերաբերմունքը փոխվել է Բայդենի վարչակազմի գործողությունների նկատմամբ աճող զայրույթի պատճառով և մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն ուռճացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը, քանի որ դա հետագայում թույլ կտա համաձայնություն ձեռք բերել Կրեմլի հետ, այդ թվում՝ Դոնբասի շուրջ։ Ինքը՝ Վաշինգտոնը, ինչպես նշում է թերթը, հերքում է դա։

Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրել է դադարել ասել, որ «վաղը պատերազմ կլինի»։ Ուկրաինացիներին ուղղված ուղերձում պետության ղեկավարը կոչ է արել խուճապի չմատնվել և պաշտպանել իրենց ուղեղները «անհեթեթությունից»։

Սպիտակ տանը, պատասխանելով ռուսական հնարավոր ագրեսիայի վերաբերյալ Ուկրաինայի կասկածներին, ասել են, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա Պուտինի գլխում։ «Մենք սահմանին ագրեսիվ գործողությունների և նախապատրաստական ​​աշխատանքների աճ ենք տեսնում», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ հավելելով, որ Մոսկվան պատրվակ է փնտրում էսկալացիայի համար։

Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում