Ջիլ Բայդենը հրապարակել է Սպիտակ տանը բնակություն հաստատած կատվի լուսանկարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը Սպիտակ տուն է տեղափոխել Ուիլոու մականունով կատվին Փենսիլվանիա նահանգից, որտեղ Բայդենները բնակություն էին հաստատել 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմավորեք Ուիլոուին»,- թվիթերում գրել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, ով հրապարակել է կատվի մի քանի լուսանկար։
ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Մայքլ Լարոսայի խոսքով՝ նախագահական ընտանիքի նոր ընտանի կենդանին բերվել է Արեւմտյան Փենսիլվանիայի ֆերմայից։
Ինչպես գրում է Washington Post-ը, Ուիլոուն կլինի երկար տարիներ անց առաջին կատուն, ով կապրի Սպիտակ տանը: Մինչ այդ Սպիտակ տանը բնակվել է 2009 թվականին սատկած Ինդիա մականունով կատուն, որը պատկանում էր ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



