Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես էին հայերը հնում նշում Ամանորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ:

Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը' մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Թոնիրը վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր ձեւերով եւ բաժանում տասներկու մասի:

Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում' չարքերից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում․․․ Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում: Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց: Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի:

Ընտանիքի բոլոր անդամները նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։ Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին:

Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին' մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն: Սասունում ընդունված չէր երկարաշունչ մաղթանքներ ու կենացներ ասելը, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել