Ով է նոր փոխնախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Մնացական Սաֆարյանը։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է նորանշանակ փոխնախարարը։
Պարզվեց՝ վերջինիս կենսագրությունը չկա համացանցում եւ նախարարության կայքում։ Ընդամենը հայտնի է, որ նա ԱԳՆ Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի ղեկավարն է եղել։ Փորձառու դիվանագետներից մեկն ասաց, որ Սաֆարյանը սովորել, ապա աշխատել է Չինաստանում, համարվում է Չինաստանի եւ չինարենի լավագույն մասնագետներից մեկը համակարգում։
Մոտ 50 տարեկան է, կադրային դիվանագետ՝ գրեթե 20 տարի աշխատում է ԱԳՆ համակարգում եւ նրա նշանակման առնչությամբ ԱԳՆ-ում վերապահումներ, կարելի է ասել, չունեն, ինչը չես ասի այլ նշանակումների հետ կապված։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



