Երևան, 26.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողբերգական ավտովթար Հայաստանում․ կա զոհ․ 3 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել է,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի  թիվ 44  հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ  Արթուր Զոհրաբյանը: ժամանել է նաև  ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Խանդիլյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝   վարչության պետ  Կարեն Հովհաննիսյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վարդան Դավթյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Վ. Դավթյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները և շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

«Աշխարհի ամենաուժեղ կինը» տիտղոսի դափնեկիրը զրկվել է տիտղոսից, երբ պարզվել է, որ նա ծնվել է տղամարդ«Հայությու՞ն, լսել եք՞». Ինչի մասին է հայ հայտնիների սոցիալական էջերում տարածվող արշավըՑավալի է, որ մեր ղեկավարները երբեք չեն հավատացել սեփական հետախուզությանը. Արշակ ԿարապետյանՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խnշտանգnւմների արգելքը խախտելու համար ԶՊՄԿ-ը հերքում է քաղաքական ներգրավվածությունըԵրևանում բախվել են «Volkswagen»-ը, «Toyota»-ն, «Mercedes»-ը և «Lada»-ն. կան տուժածներՈւկրաինայի հակամարտnւթյան կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է 22-ի. Թրամփ IDBank-ի ներկայացուցիչ Իննեսա Ամիրբեկյանը՝ Առևտրի միջազգային պալատի (ICC) Բանկային հանձնաժողովի՝ երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի համանախագահ Ո՞վ էր հեղափոխության ինկասատորը և ինչո՞ւ քեզ վստահեցին իշխանությունըԾափաթաղում 3-ամյա երեխային uպանած հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ (տեսանյութ)«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան Արտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Արմենչիկը երևանյան մենահամերգից նոր կադրեր է հրապարակել Չեխիայում տների տանիքներին տեղադրում են արևային վահանակներ ՀՀ-ում երջանիկ քաղաքացի չկա, չենք կարող անտարբեր լինել այս ճչացող անարդարության մասով Խաղաղությունը՝ լոզունգ, թե՞ կրթական ծրագրի մաս. հանդուրժողականությունը պետք է ձեւավորվի դպրոցում Վլադիմիր Սոլովյովին փորձել են թունավnրել Իրական քաղաքացիական հասարակություն․ մարդու իրավունքների պաշտպանության գործիքներ.ՀայաՔվե հիմնասյուներ Հայակենտրոն, նոր և առողջ ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն ջանքերը. Ավետիք ՉալաբյանՀայհոյախոս իշխանությունը չպե´տք է առաջնորդի մեզ. Ատոմ ՄխիթարյանՀոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով դատարանը որոշում է կայացրելՄարդկանց անմեղության կանխավարկածը համատարած խախտվում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին Հզոր պայթյուն, վիրավnրներ կան (լուսանկար, տեսանյութ)Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը Ֆիզկուլտինստիտուտից 3 անձ է կալանավորվել. ո՞րն է պատճառը Կարճատև մառախուղ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ եղանակն այս օրերին Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ․ Դավիթ ԽաժակյանԵրևանի օդը ամենաաղտոտվածն է ամբողջ աշխարհում Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է․ Արմեն Հովասափյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության մասին․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահներին Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ) Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում. Անի ՔոչարՈստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»Եպիսկոպոսաց ժողովը թեժ է անցել ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում iPhone-ի 5 օգտակար գործառույթ, որոնց մասին դուք հաստատ չգիտեքԱմփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում, ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկՆոյեմբերի 26․ օր, երբ կարևոր որոշումներն անխուսափելի են լինելուԱրցախյան շարժումը ոչ թե Արցախի, այլ ամբողջ հայ ժողովրդի ազատագրական շարժումն էր. Արսեն ԳրիգորյանԻ՞նչ հարցեր ենք մենք հիմա փակում, կամ ո՞նց ենք փակում. Էդմոն ՄարուքյանԱվելի շատ կալանավորված ունենք առանց դատավճռի, քան դատապարտված. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող. Արման Թաթոյան Լիցենզիայի չեղարկումից մինչև պետական բռնագրավում․ վտանգավոր շրջադարձ Հայաստանի տնտեսությունում Վաշինգտոնյան պատրանքի լուսանցքում. երբ խաղաղության խոստումը դառնում է նոր պատերազմի նախամուտք