Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին մանրամասները Մենչի հումորային սերիալից․ Լուիզա Ներսիսյանի ու Գոռ Հակոբյանի սիրային պատմությունն ու դերասանական ամբողջական կազմը

ԼԱՅՖ

1 տարվա դադարից հետո Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Պրոդյուսերը 4-5 օրով է Հայաստանում, կկարգավորի տեխնիկական խնդիրներն ու կվերադառնա ԱՄՆ, որտեղից էլ կշարունակի աշխատանքները։

Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life–ին ու հայտնել, որ նախագծում խաղում են Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը և այլք։

Այս անգամ Մենչը ներկայացնում է ոչ թե սիթքոմ, այլ 24 մասանոց հումորային սերիալ, որն ունի սիթքոմի տարրեր, սակայն տաղավարում չի նկարահանվելու, ինչը բնորոշ է սիթքոմի ժանրին։

«Հիմքում սիրային պատմություն է այն մասին, թե ինչպես է մի կին սիրահարվում իրենց 15–20 տարի փոքր տղայի։ Կնոջը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, տղային՝ Գոռ Հակոբյանը»,– պատմեց նա։

Մենչի խոսքով՝ նախագիծը նախատեսված է 1 եթերաշրջանի համար և ունի ավարտուն վերջաբան։ Երկրորդ եթերաշրջան առայժմ չեն նախատեսում։ «Եթե որոշենք շարունակել, նախ պետք է սցենարային շարունակության գիծ գտնենք, որովհետև ոչ բոլոր սցենարներն ես կարողանում համարժեք շարունակել։ Եթե պիտի անես ավելի վատ, իմաստ չունի շարունակել։ Այս դեպքում պատմությունն ավարտվում է։ Թե ինչ կորոշենք հետո, ինքս էլ չգիտեմ»,– ասաց նա։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Մենչը մտադիր էր այլ նախագիծ սկսել, սակայն ծրագրերը փոխել է վերջին պահին։ Պրոդյուսերը հաստատեց մեր տեղեկությունն ու ասաց, որ այն նախագիծը, որը հիմա հետաձգել են, կսկսեն ամռանը, քանի որ նկարահանումները հիմնականում դրսում են լինելու։ «Իմ կարծիքով՝ հայկական իրականության մեջ դա լինելու է նոր որակի սիթքոմ»,– ասաց նա։

Մենչի թիմում կան հստակ անուններ՝ Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Գարիկ Սեփխանյան, որոնք միշտ ներկա են պրոդյուսերի նախագծերում։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սցենարը գրելիս հարմարեցնում են, որպեսզի իր թիմի բոլոր անդամներին համապատասխան դերեր հասնեն։

«Նրանք մարդիկ են, որոնց հետ ի սկզբանե ես եմ սկսել ինչ–որ բաներ անել։ Շատ կարևոր փաստ է, որ իրենց հետ աշխատելը կոմֆորտ և հաճելի է․ կես բառից հասկանում են ինձ, գիտեն լավ ու վատ բզիկներս։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ սցենարը չենք հարմարեցնում իրենց։ Այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը չի տեղավորվում սցենարի տրամաբանության մեջ, պիտի խցկենք։ Այդ մոտեցումն էլ չկա։ Ամռանը սպասվող նախագծի դեպքում կան հերոսները, նրանց շուրջ կառուցվում է սցենարը, այս դեպքում այդպես չէր։ Այս սցենարը պատրաստ էր դեռ 2 տարի առաջ, ադապտացրել ենք այսօրվա ժամանակային առանձնահատկություններին»,– ասաց նա։

44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո