Ինչպես խուսափել Նոր տարվա սննդային թունավորումներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորի օրերին սննդային թունավորումներից խուսափելուց խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: «Որպեսզի մեր տոները չփչանան, Առողջապահության նախարարության կողմից ուզում եմ մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդներ տալ: Նոր տարին մենք միշտ նշում ենք շատ ճոխ ու ճարպոտ ճաշատեսակներով: Պետք է անպայման ժամկետի մեջ լինեն բոլոր մթերքները»:
Անվտանգ բայց և խառը սնունդը կարող է ևս սննդային թունավորման հանգեցնել՝ հայտնեց Նունե Բակունցը: «Սննդի թունավորման հետ ամեն ինչն էլ կապ ունի: Մթերքները պետք է լինեն ժամկետի մեջ, չփչացած: Մաքուր լվանալ բոլոր բանջարեղենն ու միսը պատրաստելուց առաջ: Ամեն մի մթերք պատրաստելուց կտրատել առանձին դանակով: Միանգամից մի քանի տեսակ ճաշատեսակներ պատրաստելուց խառը մթերքներ կտրատելուց, նույն գդալով խառնելը անվտանգ չէ»:
Շարունակությունն այստեղ:



