Ի՞նչ են նշանակում QR կոդի գույները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCOVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունն ու մանրամասնում, որ քաղաքացու վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
ԱՆ-ից նաև նշում են, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



