Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ազգային և պետական անվտանգության խնդիր է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը չունի նավթ ու գազ, չունի զարգացման այլընտրանք, քան մարդկային ռեսուրսների զարգացումն է: Այս միտքը պարբերաբար շրջանառվում է, խոսվում այն մասին, որ կրթական զարգացած համակարգը և արդյունքում կրթված քաղաքացին է լինելու Հայաստանի զարգացման հիմքում: Սրան զուգահեռ կան ոլորտներ, որոնք տարեցտարի զարգանում են, հաջողություններ գրանցում, օրինակ` բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որում կայուն դիրք է զբաղեցնում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»:

Պատահական չէ, որ ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից առաջինը կրթությունն ու աշխատուժն է, հետո արդեն ռազմարդյունաբերությունը, որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, դիրքավորումը և այլն: ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կոորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: Միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվն անցած տարի հասել է 122-ի: Միայն նախորդ տարի 38 նոր կազմակերպություն դարձել է ԱՏՁՄ լիիրավ անդամ: 2020 թ.-ին միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվանից հետո գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Րաֆֆի Քասարջյանը: Միության գործունեության այս փուլում Քասարջյանը լքում է տնօրենի պաշտոնը, սակայն հարազատ դարձած ընկերությունից չի հեռանալու՝ շարունակելով իր գործունեությունը խորհրդականի պաշտոնում: Քասարջյանին փոխարինելու է Հայկ Չոբանյանը:

Քասարջյանն ասում է՝ 2008 թ.-ին Հայաստան տեղափոխվելուց հետո միացել է ԱՏՁՄին իբրև վարչության անդամ: «Մեկ հստակ միտք էր պտտվում գլխումս՝ այն օրը, երբ հեռանամ կազմակերպությունից, պետք է այն ավելի լավ վիճակում թողնեմ, քան եղել է: Իմ գործընկերների հետ կարողացել ենք այդ կերպ աշխատել և շոշափելի ձեռքբերումներ ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա: Ընդգծեց՝ միության տնօրենի փոփոխությունը նաև կատարված աշխատանքի մասին խոսելու լավ առիթ է: «Համաճարակի և հետպատերազմյան իրավիճակում 2021 թ.-ին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 52-ը Հայաստանում և Արցախում, 4-ը՝ Ջավախքում:

Այսպիսով՝ նախորդ տարվա ավարտին ունեցել ենք 618 լաբորատորիա, որից 19-ը վերազինվել է: Սա մեր ապագայի կարևորագույն ներդրումներից է: Սովորող սաների թիվը հասնում է 16 հազարի, իսկ նախորդ տարի ունեցել ենք 1614 շրջանավարտ: «Արմաթի» սաների կողմից ստեղծվել և զարգացել են IT ոլորտի մի շարք ստարտափներ: Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է մեկ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց: Այս տարի նախատեսվում է բացել ևս 9-ը»,-տեղեկացրեց ԱՏՁՄ-ի արդեն նախկին տնօրենը: Այս ընթացքում կազմակերպվել են մի շարք մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ՝ «Դիջիկոդ», «Արմաթ տեխնոճամբար», Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով հաքաթոն, «Դիջիթեք» ցուցահանդես, «ԱրմՌոբոտիքս 2021» առաջնություն: «Գիտուժի», որի հիմնադիրներից մեկը նաև ԱՏՁՄ-ն է, և բոլորիս համատեղ ջանքերով 83 տոկոսով ավելացավ գիտության պետական ֆինանսավորումը 2022 թ.-ին և դրանից հետո»,-հավելեց Քասարջյանը:

Հայկ Չոբանյանը նշեց՝ իր վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ անցած տարվա ապրիլի սկզբին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: «Իմ կյանքի մեծ մասը անցկացրել եմ այս ոլորտում: Համարում եմ, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի: Մեր երկիրը զարգացման գրեթե այլ օրակարգ չունի, քան բարձր տեխնոլոգիական ոլորտը: Այս պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ, մեր գործընկերների, նաև Կառավարության հետ համատեղ նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր: Երկար տարիներ ԱՏՁՄ-ն կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդի դերը»,-ասաց Չոբանյանը:

Նշեց, որ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թ.ից և պատերազմի արդյունքներից հետո: «Մեր ջանքերը, նվիրվածությունը, մեր երազանքները պետք է ավելի հավակնոտ լինեն, որովհետև արդեն գտնվում ենք այլ կարգավիճակում, առանց թռիչքի չենք կարող իրական հաջողություն արձանագրել մեր կյանքում: Մեր գործընկերների հետ միասին իրականացնելու ենք դա, և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,հավելեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը: Նա ևս համակարծիք է, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ-ի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է: «Մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմարդյունաբերությունն է, որը մեր երկրի անվտանգության ապահովման հենասյունն է: Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմարդյունաբերություն չունենալը: Չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին: Այստեղ մեծ ներուժ ունենք, չպետք է ընկրկենք որևէ դժվարության առաջ, որովհետև դրանք անընդհատ լինելու են: Պետք է մեր սեփական անվտանգային համակարգը ձևավորենք մեր ձեռքերով` և զենքով, և գիտելիքով»,-ասաց Չոբանյանը:

Միևնույն ժամանակ վերահաստատեց՝ մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր արձանագրած հաջողությունները, որ ունեցել ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: «Այդտեղ ամենամեծ ներուժը կրթական համակարգում է, մեր ամենահավակնոտ ծրագրերը վերջին տարիներին եղել են հենց կրթության ոլորտում: «Արմաթը» մեր ամենախոշոր կրթական ենթակառուցվածքն է, բայց միակ կրթական ծրագիրը չէ, որ ԱՏՁՄ-ն ստեղծել, ներդրել և իրականացնում է: Այս առումով մեր նպատակն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում լինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը