Կորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
«Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- ասված է հայտարարության մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



