«Օմիկրոնը» վերջինը չէ. ԱՀԿ-ի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող «օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:
Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաև, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:
Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:
«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,-ասել է նա:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



