Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիները ոչխարները չվերադարձնելու նոր պատճառ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 13-ին Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին ադրբեջանցիները գերի տարան եւ նույն օրը՝ ուշ երեկոյան, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձրին։ Սակայն ադրբեջանցիները նրա հետ տարել էին նաեւ մոտ 350 գլուխ ոչխար, եւ մինչ օրս հակառակորդ կողմը հրաժարվում է վերադարձնել հովվի ոչխարները։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը մեզ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ոչխարները չվերադարձնելու նոր պատճառաբանություն է բերում։ «Հիմա էլ ասում են, թե ձեր հովվին բաց թողնելիս ինքը գրություն է տվել մեզ, որ մեր հետ ոչ մի պարտք ու պահանջ չունի, ոչ մի ոչխար իր հետ սահման չի հատել։ Մենք էլ կանչել ենք հովվին, հարցրել ենք՝ նման բան գրե՞լ ես, ասել է՝ չէ, միայն ասել եմ, որ իրենցից դժգոհություն չունեմ, վատ չեն վարվել հետս։ Դե, դեռ ռուսական կողմի հետ բանակցում ենք, էլի, տեսնենք։ Թուրքի դիվանագիտությունը չգիտե՞ք՝ ամեն ինչ կհնարեն, բայց մենք նկարներն էլ ենք տրամադրել ռուսական կողմին, որտեղ երեւում է, որ հովվին ոչխարների հետ են տարել։ Եթե ոչխարները չբերենք, կարելի է ասել, որ էդ մարդն իր ամբողջ կյանքի ստեղծածը կորցրեց։ Հոտն իր անձնական ունեցվածքն էր, գյուղինը չէր»,- ասաց Տեղի համայնքապետը։

Իսկ 53-ամյա հովվի սիրտը պայթում է։ Վերադարձած օրվանից տեղը չի գտնում։ «Էլ ապրելու իմաստ չեմ տեսնում, 20-ից ավել գառ կա, արդեն 5-ը  սատկել է, առանց մոր ո՞նց պիտի մնան, մենակ կաթ են ուտում, ո՛չ խոտ, ո՛չ էլ ուրիշ բան, օրական գառներ են, բոլորն էլ սատկելու են, մի քանի օրից բան չի մնա, անասնագոմս դիականոց կդառնա։ Տունս, ընտանիքս դրանով էի պահում․․․ Որ ասում են՝ ոչխար չկա, բա ես խելագա՞ր էի, մենակ էնդեղ ի՞նչ էի անում․․․»,- դառնացած ասաց մեզ հովիվը։ Մեր հարցին՝ եթե չհաջողվի ոչխարները վերադարձնել, հովվի վիճակը թեթեւացնելու համար ի՞նչ է արվելու, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը պատասխանեց․ «Եթե չկարողացանք վերադարձնել, պետք է արդեն մտածենք որեւէ կերպ փոխհատուցելու մասին՝ մարզպետարանի կամ այլ կառույցների միջոցով»։

 

Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ