Այս գրառման իմաստը «բա որ ասում էի» ոճի անձնական մխիթարանքը չէ. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս գրառման իմաստը «բա որ ասում էի» ոճի անձնական մխիթարանքը չէ։
Այո, 2018-ի մայիսի մեկին Նիկոլի ընտրության դեմ իմ ելույթին Հանրապետության Հրապարակում ուղիղ եթերով դիտող բազմահազարանոց հավաքին ինձ միջնամատ էին ցույց տալիս, հայհոյում, սարքում «ազգի դավաճան», թաղում, սիգարետ հանգցնում եւ «շեմուշկա չռթում» նկարներիս վրա։
Բայց ես չունեմ մխիթարություն, քանի դեռ երկիրս գլորվում է անդունդը եւ այդ գահավիժման մեղավորը պատժված չէ։
Վերջիվերջո, ինչպես քանիցս խոստովանել եմ, ես էլ եմ մեղավոր, որ այդ ժամանակ ինձ շատերը չէին լսում։
Հիշեցման նպատակը այլ է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա լսել գրեթե պարտավոր եք։
Ու ոչ թե իմ, այլ ձեր խղճի եւ ձեր ապագայի առջեւ։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



