Ռուս կինն իր բնակարանում 120 շուն է պահում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Սամարայի շրջանի Տոլյատի քաղաքի բնակչուհին իր բնակարանում ավելի քան 120 շուն է պահում։ Շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնում է NTV-ն։
Ռուս կինը նախկինում գումար է վաստակել մաքուր ցեղատեսակի ձագերի վաճառքով։ Նա սկզբում ձեռք է բերել բոլոնկա, տակսա, պուդել ցեղատեսակի ութ շուն: Սակայն նրանք սկսել են անվերահսկելիորեն բազմանալ, եւ ոչ ոք ձագեր չի գնել։ Որոշ նորածին ձագերի կերել են չափահաս շները:
Արդյունքում բնակարանում հայտնաբերվել է ավելի քան 120 կենդանի։ «Բոլորը փոքր են, կատվի չափ: Կան մեծահասակներ, և դեռահասներ, և լակոտներ: Շները վախեցած են։ Սոված, նիհարած»,- ասել են կենդանիների իրավունքների պաշտպանները։
17 կենդանու արդեն հասցրել են տեղավորել, կամավորները հույս ունեն փրկել մնացածին։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



