Ես շատ չեմ մտածում ապագայի մասին. Գվարդիոլա
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից առաջ ասել է, որ դեռ չի մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Ես չեմ մտածում պայմանագրի մասին: Ես այն անձնավորությունից չեմ, որ շատ մտածեմ ապագայի մասին, երբ պայմանագիր ունեմ: Ես ինձ ապահով և հարմարավետ եմ զգում այստեղ: Հիմա մենք պատրաստվում ենք «Սաութհեմփթոնի» հետ խաղին, մենք մի փոքր կհանգստանանք և կշարունակենք: Թե ինչ կլինի, կտեսնեմ մրցաշրջանի վերջում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Իսպանացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



