Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 21-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



