Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է միակողմանի հետ քաշվեն այն տարածքներից, որտեղ մխրճվել են հայկական տարածք:

Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Օհանյանը նախ շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ որոշումներ չպետք է ընդունվեն առանց իրավիճակը լիարժեք ուսումնասիրելու:

Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություններին՝ նա ասաց՝ ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում՝ որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: «Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա ինքը պետք է հայելային միակողմանի հետ քաշվի իր տարածքներ»,- ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի հայկական կողմը:

Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծելու համար նախ հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների: «Պետք է ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով, և այդ հանձնաժողովները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ ճշգրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է՝  իր երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով, ռազմական փոքր լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունն այդ հատվածում»,- ասաց Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ այդ խառը հանձնաժողովներում ամբողջությամբ պետք է վեր հանվեն Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած իրավապայմանագրային ամբողջ դաշտը և այն ամբողջ գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների միջև: «Միայն այդպիսի լիարժեք խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի սահմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա այս պարագայում հայելային հետքաշումն անիմաստ խոսակցություն է համարում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքին՝ նա ասաց, որ ՀՀ գործող իշխանությունը ցույց է տվել, որ ի վիճակի է աշխատեցնելու այն, Ղազախստանում աշխատեցրել է: «Այդ հարցում մենք ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է այսօր ՀԱՊԿ-ում, եթե այլ տարածաշրջանում՝ միջինասիական տարածաշրջանում ինքը կարողանում է գործարկել, ընդ որում ռազմական խաղաղապահ կոմպոնենտը, ապա պարտավոր է նաև այն գործարկել ՀՀ տարածքում: Իսկ, եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ապա ինքը պետք է բանակցի, համապատասխան մարտավարություն, ռազմավարություն, մեթոդներ մշակի՝  նրանց հետ աշխատելու»,- ասաց Օհանյանը:

Ահա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել