Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:
Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։
Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



