Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն
ՍՊՈՐՏՖրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Sport-Express-ը:
Տեր-Զաքարյանը «Մոնպելյե»-ի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է: Ակումբի գլխավոր մարզիչ Ռոլան Կուրբիսն արդեն հեռացել է իր պաշտոնից:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնպելյե»-ն 22 միավորով կիսում է 15-16-րդ տեղերը, իսկ «Նանտ»-ը, հավաքելով երկու միավոր ավելի, կիսում է 11-13-րդ տեղերը:
Մինչ այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ցանկանում է Տեր-Զաքարյանին նշանակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն այդ պաշտոնում արդեն իսկ նշանակվել է Վարուժան Սուքիասյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



