Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը։
«Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է կառույցի հաղորդագրությունում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



