Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տոնոյանի, Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ. այն կշարունակվի վաղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հերթական, ինչպես նշեց փաստաբան Արմեն Հարությունյանը, անորակ հրթիռներին վերաբերող, ավելի հստակ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, զենքի մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստն էր: Քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին: «Այսօր առաջին դատական նիստն է, գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան: Այս գործի անկյունաքարային՝ զինամթերքի որակի հարցը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել: Մինչդեռ բազմաթիվ հարցեր կան, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված երբևէ որևէ խնդիր չեն ունեցել: Դրա վառ ապացույցը ՊՆ-ին ուղղված մեր հարցումների պատասխանն է, որով գերատեսչությունը հաստատել է՝ հրթիռների հետ որևէ խնդիր չկա: Կարծում եմ, որ մեղադրական կողմը խուսափում է այդ փորձաքննությունից՝ վստահ լինելով, որ այն դրական կլինի: Մյուս կողմից մեզ անհանգստացնում է այն փաստը, որ դատական գործերը շարունակում են ձեռքով մակագրվել:  Լուրջ մտավախություններ կան դատարանների օբյեկտիվության և անկախության առումով, այդ հարցը նույնպես այս գործով անհանգստացնում է»,-ասաց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանն էլ հիշեց Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի լրագրողների հետ զրույցից մի հատված այն մասին, որ «նա չի բացառում, որ փորձաքննության արդյունքում կլինեն հրթիռներ, որ կպայթեն: Նախաքննության ողջ ընթացքում մեր նախաձեռնությունն այն էր, որ փորձաքննությունն անցկացվի, հիմա Դատախազությունն առանց փորձաքննության նախաքննությունն ավարտել է և մեղադրական եզրակացության գործն ուղարկել է դատարան, բայց դրան զոււգահեռ պարոն Բաղդասարյանը հայտարարում է, որ կլինեին հրթիռներ, որոնց որակի  հետ խնդիրներ չէին առաջանա: Սա ուղղակի զավեշտ է, պետք է լիներ փորձաքննություն, նոր հետո մեղադրական եզրակացությունն ուղարկվեր դատարան»,-նշեց փաստաբան Անդրիկյանն՝ ընդգծելով, որ իրենց ներկայացրած փաստաթղթերին գնահատական չի տրվել, իսկ միջնորդությունները մերժվել են: «Տպավորությունն է, թե խնդիր է դրված գործն ուղարկել դատարան, հասնել դռնփակ նիստի և արդյունքում մարդկանց պահել անազատության մեջ»,-եզրափակեց Անդրիկյանը:  

Դատական նիստի մեկնարկից մոտ ժամ անց լրագրողների հետ ճեպազրույցում նույն գործով կալանավորված Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ միջնորդել էին, որպեսզի դռնբաց դատական նիստ անցկացվի: «Պաշտոնատար տարբեր անձինք պարբերաբար իրենց ցանկալի մեկնաբանություններով կոնտեքստից կտրված տվյալներ էին ներկայացնում: Այս ամենի արդյունքում հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե հրթիռները պիտանի չեն, մինչդեռ հակառակն է: Պաշտպանական կողմի նպատակն էր, որ նիստերը դռնբաց անցնեն, ցավոք, դատարանը մնաց իր դիրքորոշմանը: Որպես պատճառաբանություն նշվում է պետական գաղտնիքի փաստը: Այս գործում այն ամենն, ինչը կարող էր սպառնալիք լիներ պետական անվտանգությանը, պետական մարմիններն առաջին օրվանից սկսած հրապարակել են: Բոլոր ամբաստանյալները և պաշտպանները կողմ էին դռնբաց դատական նիստերի անցկացմանը, այդ դեպքում հանրությունը կտեսներ, թե իրականում ինչ է տեղի ունենում»,-ասաց Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի համար ևս տարակուսելի էր, թե ինչու հատկապես դատական այս նիստը անցկացվեց դռփակ, երբ պետք է քննարկվեին դատավորին ինքնաբացարկ հայտնելու, ինչպես նաև կալանավորված անձանց խափանման միջոցը փոխելու հարցերը: Նշեց՝ այս պարագայում պետական գաղտնիքի մասին խոսք լինել չի կարող:

Դատական նիստի ավարտին Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացում դատավորը հետաքրքրվել է՝ պաշտպանական կողմն ունի՞ ինքնաբացարկի միջնորդություն, թե՞ ոչ: «Խնդրեցինք մի շարք պարզաբանումներ՝ ի՞նչ կարգով է մակագրությունը կատարվել իրեն: Բնականաբար, համակարգչով չի արվել, այլ մակագրվել է դատարանի նախագահի կողմից: Հետո խնդրեցինք հայտնել տվյալ՝ արդյո՞ք ձեռքով մակագրությունը կատարվել է օրենքով սահմանված կարգով դատավորների ազգանվան բնական հերթականությամբ: Դատարանն ասեց, որ գործում նման տվյալ չկա, միջնորդեցինք, որպեսզի դատարանը նախագահից պարզի և փաստական տվյալ ներկայացնի՝ այդ կարգը պահպանվե՞լ է: Դատարանը որոշեց այդ միջնորդությունը բավարարել: Դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հունվարի 20-ին»,-հավելեց Սարգսյանը:

Լուսինե Առաքելյան

Փաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանը