Շիրակի մարզպետը հուսով է, որ հաջորդ տարին ավելի բարեկեցիկ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հուսով է, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կապված վերքը ժամանակը կբուժի:«Անշուշտ, միշտ կհիշենք, չենք կարող դա մոռանալ: Սա այնպիսի դեպք է, որ չի կարող մոռացվել, բայց ժամանակն իր խոսքը կասի: Տարին, անշուշտ, շատ տխուր սկսեցինք: Հուսով եմ, որ հանցագործն իր արժանի պատիժը կստանա»,-դեկտեմբերի 24-ին լրագրող ների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետը:
Անդրադառնալով լրագրողների` Պերմյակովի դատը ռազմաբազայի տարածքում անցկացնելու վերաբերյալ հարցին` Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա դատարանի գործն է: «Դատարանն իր գործն է անում, մենք՝ մերը: Մենք դատարանի գործերին խառնվելու իրավասություն չունենք»,-նշեց մարզպետը:
Վերջում շնորհավորելով բոլորի գալիք Ամանորը՝ մարզպետը խաղաղություն մաղթեց:«Ցանկանում եմ նախ խաղաղություն, ապա բարեկեցություն, որ կյանքը փոխվի դեպի լավը, մարդիկ չունենան այն խնդիրները, որոնք այսօր ունեն»,-հավելեց մարզպետը:
Արմենուհի Մխոյան



