Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վահան Քերոբյանը կատակ էր արել և հրաժարական չի տալու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հարցրեց. «Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից»։

Հարցը հնչեցնելուց առաջ պատգամավորը միացրեց ձայնագրությունը և հենց ԱԺ ամբիոնից հնչեց Վահան Քերոբյանի պատասխանը լրագրողների հարցին՝ «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովեմ, հրաժարական եմ տալու»:

Դրանից հետո Արեգնազ Մանուկյանը շարունակեց ելույթը. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ, եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ աճ չապահովեց, բայց այդ մարդը, որ խոստանում էր՝ հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք վերաբերվում այս անձնավորությանը, և հարց, ե՞րբ եք հրաժարական տալու»։

Ավելի ուշ, երբ պատգամավորները էկոնոմիկայի նախարարին հարց ուղղելու հնարավորություն ունեին, Արեգնազ Մանուկյանը կրկին նմանօրինակ հարց հնչեցրեց․ «Պարոն Քերոբյան, ե՞րբ եք հրաժարական տալու, ուզո՞ւմ եք մի հատ էլ միացնեմ ձայնագրությունը, չեք ուզում, հիշո՞ւմ եք ձեր խոսքերը, առավել ևս, որ հիշում եք ձեր խոսքերը, ապա ե՞րբ եք հրաժարական տալու, պարոն Քերոբյան, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, պարոն Քերոբյան, թե՞ ձեր խոստումը մնացել է, օրինակ, տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն՝ ըստ ձեր տրամաբանության՝ խցանման մեջ»։

Վահան Քերոբյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար, ապա պատասխանեց , որ այդ ձայնագրությունն ամբողջական չէ․ «Կիսատ է, եթե դուք բարի լինեք և ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան հաջորդել է արտահայտությունը՝ գո՞հ եք…»։

Լիլիթ Գրիգորյան

www.Past.am.am 

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն