«Հրապարակ».Ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց
ՔԱՂԱՔԱԿԱՆՏարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։
Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։ Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



