Գերմանիայի սպառազինության արտահանումը 2021թ․ ռեկորդային մակարդակի է հասել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի սպառազինության արտահանումը 2021թ․ ռեկորդային մակարդակի է հասել՝ հիմնականում Եգիպտոսին ծովային եւ զենիթային զենքի զգալի վաճառքի շնորհիվ, հայտնում է Reuters-ը։
Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված նախնական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիան անցյալ տարի արտահանել է 9,35 միլիարդ եվրոյի զենք, ինչը 61 տոկոսով ավելի է, քան 2020թ․։ Սա գերազանցել է 2019թ․ 8 միլիարդ եվրոյի նախորդ ռեկորդը։
Նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 9 միլիարդ եվրոյի արտահանման մեծ մասը հաստատվել է նախկին կառավարության կողմից՝ նախկին կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Թվերը ցույց են տալիս, որ Եգիպտոս է արտահանվել մոտ 4,3 միլիարդ եվրոյի զենք։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



