Ինչ են քննարկելու Պուտինն ու Ռայիսին Մոսկվայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ է վարելու իր իրանցի գործընկեր էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը առնչվող հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ նաեւ՝ համատեղ ծրագրերի իրականացումը առեւտրա-տնտեսական ոլորտում, ինչպես նաեւ արդիական միջազգային եւ ռեգիոնալ թեմաները»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



