Ալմաթիում վերականգնվել է մետրոյի աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂազախստանի Ալմաթիում վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը։ Նշենք, որ Ալմաթիում մետրոպոլիտենի աշխատանքն ընդհատվել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ այդ երկրում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով։ Մետրոպոլիտենի ղեկավարության տարածած հայտարարության համաձայն, մետրոյի աշխատանքի վերականգնումը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ քաղաքում իրավիճակը կայունացել է։
Մետրոն աշխատելու է 07։00-21։00։
Նշենք, որ Ալմաթիի մետրոն հանդիսանում է Ղազախստանում գոյություն ունեցող միակ մետրոն։
Ի դեպ, հավելենք, որ Ալմաթիում դեռ գործում է պարետային ժամը՝ 23։00-07։00։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



