Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 92 ավտոմեքենա և 108 քաղաքացու ցուցաբերել օգնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում, Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Ախուրյան, Հովունի, Ամասի, Արագածոտնի մարզի Շենավան գյուղերում, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ, Հարթավան-Երնջատափ, Քուչակ-Ծաղկաշեն և Գյումրի-Վանաձոր, Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 92 ավտոմեքենա և 108 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



