Բերձորի 69-ամյա բնակիչը դեռ չի վերադարձվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,-ասաց նա:
Նա նշեց, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



