Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։
Ամիսներ առաջ կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը հարեւան Վրաստանի միջոցով հանդիպում էր «մուրում» թուրքերից։
Այնուհետեւ նշեց,որ Թուրքիայից ստանում է «դրական ազդակներ»։
Եվ դա այն դեպքում,երբ թուրքական «բայրաքթարներն» ընդամենը 1 տարի առաջ հազարավոր հայորդիների զոհաբերման պատճառ դարձան։
Այսօր էլ պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Ադրբեջանի հանցագործ ռեժիմին։
Հայաստանի «իշխանությունն» իր հերթին փաստացի «ձեռքերը լվացել» է Արցախից,հրաժարվում է Շուշին ու Հադրութը օկուպացված համարել եւ մոռացության է տվել պահանջատիրության պայքարը։
Նման իրավիճակում հայ-թուրքական «բանակցությունները» չեն կարող սպասարկել Հայաստանի ու հայության շահերը։
Այն բացառապես թուրքական օրակարգի մաս է եւ կարող է հանգեցնել հերթական ու վերջնական կապիտուլյացիայի։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



