Ադրբեջանի վարչապետը հայտարարել է «Շուշիի հռչակագրով» Ադրբեջան֊Թուրքիա հարաբերությունների նոր փուլի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Ասադովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ, որն առաջին պետությունն է, որի հետ իրենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, Ադրբեջանը կապված է պատմական խորը արմատներով և ընդհանուր ազգային մշակութային արժեքներով։
«2021 թվականի հունիսի 15-ի Շուշիի հռչակագրի ստորագրմամբ՝ ադրբեջանաթուրքական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, պատրաստակամություն հայտնվեց ձեռնարկել համատեղ քայլեր մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար»,֊ասել է Ասադովը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



