Ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել ցուցարարների դեմ. Օսիպյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա հույս է հայտնել, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն փակի այլ կենտրոնական փողոցներ, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտան։ «Չեմ կարծում, թե կփակեն, մեր ժողովուրդը գիտակից է»։
Նա նաեւ նշել է, թե վերջին օրերին գրանցված սադրանքների դեպքերը լուրջ չեն եղել։ Ըստ Օսիպյանի, այժմ Բաղրամյան պողոտայում 3 հազար մարդ կա։
Ցուցարարների գնահատականներով, մասնակիցների թիվն ավելին է մի քանի անգամ։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



