Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախի համար այս դժվարին շրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը». Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները

ԼԱՅՖ

Երգիչ Վլադիմիր Արզումանյանի համար տարին սկսվեց կյանքի կարեւորագույն իրադարձությամբ. երգիչն ու նրա ընտրյալը՝ Աննան, հունվարի 8-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում՝ ընտանիքի անդամների, մտերիմների ու հարազատների շրջապատում:

Վլադիմիրը NEWS.am STYLE-ին տրամադրել է իր հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա մանրամասները:

Վլադիմիրի եւ Աննայի ընտանիքի անդամները բնակվում են Ստեփանակերտում, բայց ամուսնինները կշարունակեն իրենց համատեղ կյանքը Երեւանում, իսկ այս շրջանում մեղրամիսն են անցկացնում Դուբայում: Զույգի համար, սակայն, կարեւոր էր իրենց միությունը հենց Արցախում հաստատելը.

«Դա շատ կարեւոր փաստ էր թե´ ինձ, թե´ Աննայի համար: Մենք՝ երկուսս էլ Արցախից ենք, եւ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը»,-ասաց նա:

Нет описания.

Վլադիմիրի խոսքով՝ հունվարի 8-ն իր մեջ առանձնահատուկ խորհուրդ չէր պարունակում, պարզապես որոշեցին ու հարսանիքը նշանակեցին հենց այդ օրը: Երգիչն, ի դեպ, խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել կնոջը՝ նրա համար կատարելով իրեն նվիրված երգը: Հենց նույն օրն էլ կայացել է «Գնալով» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսուհին Աննան է: Անդրադառնալով անակնկալին՝ Վլադիմիրը նշեց, որ այն երկար էր ծրագրել, եւ դատելով Աննայի արձագանքից՝ այն ստացված էր: Խոսելով իր ստեղծագործական քայլերի մասին՝ երգիչը խոստացավ, որ 2022-ին պատրաստվում է անցնել ակտիվ աշխատանքի՝ կլինեն նոր երգեր, համագործակցություններ ու տեսահոկովակներ:

Нет описания.

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ զրուցեցինք նաեւ մրցույթում Հայաստանի գրանցած նոր հաղթանակի մասին: Երգիչը նշեց, որ անչափ ուրախ է Մալենայի հաջողությամբ, ու չթաքցրեց, որ այդ օրը, ոգեւորությանը զուգահեռ, վերհիշել է նաեւ իր հաղթանակն ու վերապրել նույն զգացողությունները: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ կրկին ուժերը փորձի «Եվրատեսիլ»-ում՝ Վլադիմիրը պատասխանեց.

«Երբ հստակ առաջարիկ լինի ինձ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու, այդ ժամանակ ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ»:

Нет описания.

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել են 2020 թ-ին: Ավելի վաղ, անդրադառնալով իր եւ Աննայի սիրո պատմությանը, երգիչը NEWS.am STYLE-ին պատմել էր, որ իրենք առաջին անգամ հանդիպել են Ստեփանակերտի հրապարակում.

«Միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»,-անկեղծացել էր նա:

Нет описания.

Երգիչը նաեւ տեղեկացրել էր, որ Աննան եւս սիրում է երգել, եւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Աննան, ի դեպ, նկարահանվել է նաեւ ամուսնու «Իմս» երգի տեսահոլովակում. երգը կրկին հենց նրան է նվիրված: Խոսելով կնոջ՝ երաժշտության հանդեպ հետաքրքրության մասին՝ Վլադիմիրը չի բացառել, որ, միգուցե, մի օր հանդես գան զուգերգով:

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակ