ՀԱՊԿ հայ խաղաղապահները լքել են Ղազախստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՊԿ հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարում էին Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ Ալմաթիի օդանավակայանում, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ հայ, բելառուս եւ տաջիկ խաղաղապահների՝ տուն վերադարձի համար գործարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահներն ինքնուրույն կուղեւորվեն մշտական տեղակայման կետ կանոնավոր տեխնիկայով։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



