Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր լարում կապված է ռուս-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, լուծված է:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարությամբ հանդես գալիս` քաղաքագետն ասաց․ «Եթե հակամարտությունը ադրբեջանական կողմը համարում է լուծված, ապա կարիք չկա դրա մասին ամիսը մեկ անգամ հիշեցնել. եթե ինչ-որ հարց լուծված է, դրա մասին մեկ անգամ ասում ես ու այլևս չես անդրադառնում, եթե ամիսը մեկ անգամ խոսում ես այդ մասին՝ նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա, անգամ քո մտածողության մեջ այդ խնդիրը լուծված չէ: 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկել ավելի լայն, այն է՝ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր լարում կապված է ռուս-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայի հետ: Վերջին լարումները, ըստ էության, կապված են Միջին Ասիայում տեղի ունեցած գործողությունների, այսպես ասած՝ ղազախական կամպանիայի ու դրանցում Հայաստանի ավելորդ ակտիվ մասնակցության հետ: Սրանք պետք է դիտարկել Թուրքիայից ուղարկված մեսիջներ հիմնականում Ռուսաստանին»:

Հարցին, թե արդյոք նմանօրինակ հայտարարությունները հետևանքներ կունենա՞ն Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, որոնք կստեղծվեն հենց համանախագահ երկրների ջանքերով` քաղաքագետն ասաց․ «Մեծ հաշվով, մոտավորապես Կազանյան փաստաթղթից սկսած, Մինսկի խմբի համանախագահությունում Արևմուտքն էականորեն զիջել էր առաջնորդության իր դերը Ռուսաստանին, ու կարելի է ասել, որ Կազանից սկսած այդ ձևաչափում առաջնորդող դերը հիմնականում Ռուսաստանն ուներ: Եթե Արևմուտքը հիմա զգա, որ իր շահերից են բխում Մինսկի խմբի վերակենդանացումն ու այնտեղ որոշակի առաջատար դիրքի գրավումը, բնականաբար, կլինեն սրա արձագանքները, եթե նման ցանկություն ու կարիք Արևմուտքը չունենա, բնականաբար չի լինի: Այստեղ շատ կարևոր է նաև հետևյալը. վաղը նախատեսվում է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը: Պետական մակարդակով թմբկահարվեց, թե այն տեղի է ունենում առանց նախապայմանների, բայց Թուրքիան շատ հստակ նախապայման է ձևակերպել. Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այս գործընթացը պետք է ամբողջովին ընդունելի լինի Ադրբեջանի համար, ինչն ինքնին արդեն նախապայման է: Ու երբ Ադրբեջանի նախագահն անում է նման հայտարարություններ, դա գործիք է դառնում թուրքական կողմի համար, որ հայկական կողմին ասեն, թե մեր ադրբեջանցի բարեկամներն այսպիսի պահանջներ ունեն, որպեսզի այս բանակցությունների սկսմանը իրենք համաձայնեն, ու մենք էլ կարողանանք առաջ շարժվել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան