Հայաստանի զինված ուժերը ուրբաթ օրը դուրս կգան Ղազախստանից․ Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, համաձայն ժամանակացույցի, Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վաղը 14-րդ բորտով հանում ենք մեր գործընկերներ Հայաստանի, Տաջիկստանի և Բելոռուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզստանի մեր գործընկերները դուրս կգան այն հաշվարկով, որ իրենք կողքն են ու կարող են գնալ իրենց ուժերով։ Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրս բերումը, պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,-ասել է Շոյգուն։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



