Երևանում սպանվել է բուքմեյքերական ընկերության աշխատակիցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության գրասենյակներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Սպանվածը նույն գրասենյակի 28-ամյա աշխատակիցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Առայժմ այլ մանրամասներ չենք կարող հաղորդել: Հաստատում ենք, որ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ մեր խումբը դեպքի վայրում աշխատում է»,- ասաց Մալխասյանը:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 175-րդ (ավազակություն) հոդվածների հատկանիշներով:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



