ՄԻՊ թեկնածուի հետ «Պատիվ ունեմը» կհանդիպի եկող շաբաթ․ Հայկ Մամիջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի հետ «Պատիվ ունեմ» խմբակցությունն կհանդիպի ամենայն հավանականությամբ եկող շաբաթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Մինչեւ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» բոլոր այն պաշտոնների համար, որոնցով օրենքով սահմանված է ապաքաղաքական թեկնածուների առաջադրում, ձախողել է։ Բոլոր թեկնածուները, որոնց նմանատիպ պաշտոնների համար առաջադրել է իշխող խունտան, դրսեւորել են խիստ պատվիրակված քաղաքական մոտեցումներ։ Կարծում եմ, որ ՄԻՊ-ի թեկնածուն չի խախտի այդ հանցավոր օրինաչափությունը։ Ես անձամբ այդ հանդիպումից ակնկալիքներ չունեմ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



