Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻմ ընկալմամբ՝ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի մերժել է նախկին գերի Սերժիկ Ամիրխանյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Վերջինս ասաց, որ, կարծես, դատավորն ինքը համաձայն չէր իր կայացրած որոշման հետ. «Մեր առաջնահերթությունը մնում է նույնը՝ անազատության մեջ պահվող մարդկանց ազատությունը վերականգնելը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև հավելեց, որ հայտարարվել է գործի նախաքննության ավարտը, և վարույթն իրականացնող մարմինը մտադրություն ունի գործն ուղարկել դատարան։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



