Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ԿԲ նախագահի տեղակալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 24-ի հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունները` որոշում եմ.
Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները»:



