Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը ցանկանում է ստանալ հավաստիացում, որ Հայաստանն Արցախը համարում է Ադրբեջան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի հատվածից ադրբեջանական զինված ուժերի հարձակում է տեղի ունեցել:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ:

Հարցին, թե արդյոք լարվածությունն արդյո՞ք կապ ունի ՀԱՊԿ-ի որոշման և Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հետ` քաղաքագետն ասաց. «Նախ և առաջ եկեք հասկանանք, թե ինչ ռացիոնալ պատճառ կարող է լինել վերջին դեպքերի հետ, խոսքը միայն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին չէ, երկու օր առաջ էլ Արցախում հարձակում տեղի ունեցավ: Մինչև դեկտեմբերի կեսերը հասկանալի էր, թե ինչու է Ադրբեջանը սրում սահմանային լարվածությունը, ճնշում գործադրում, ներխուժում հայկական տարածքներ: Ադրբեջանը ցանկանում էր անուղղակիորեն գոնե ստանալ հավաստիացում, որ Հայաստանն Արցախը համարում է Ադրբեջան  և ցանկանում էր Սյունիքի մարզով ճանապարհներ ստանալ դեպի Նախիջևան: Եվ կարծես թե դեկտեմբերի կեսերից սկսած այդ խնդիրները լուծվեցին՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գոնե երկաթուղին (Երևան-Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ-Բաքու) գործելու է Սյունիքի մարզում, իսկ դեկտեմբերի 24-ին էլ իր մամուլի ասուլիսում վարչապետը նշեց՝ զրո տոկոս շանս կա, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում՝ փաստացի ակնարկելով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումը և դրան դեկտեմբերի 24-ին հաջորդած Փաշինյանի ասուլիսը, ըստ էության, Ադրբեջանի պահանջների կատարման մասին էին: Ադրբեջանը, երևի թե, դրանից ավելին չէր էլ կարող երազել: Դրա համար, եթե մայիսից սկսած մինչև 2021-ի դեկտեմբերի կեսերը հասկանալի էր, թե ինչու է Ադրբեջանը ավելացնում ռազմական ճնշումն ու շանտաժը, ապա դեկտեմբերի կեսերից սկսած այդ պատճառը վերացել է: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՛նչն է փոխվել վերջին օրերի ընթացքում մինչև 2022-ի հունվարի 10-ը: Կարող է լինել երկու պատճառ. առաջին՝ ինչ-որ փակ խողովակներով Հայաստանի կառավարությունը փոխանցել է, որ իր դիրքորոշումը այս հարցերի շուրջ փոխվել է, այսինքն, ինքն արդեն չի ցանկանում երկաթուղային միջանցք կամ ճանապարհ տրամադրել Սյունիքի մարզի տարածքով, իսկ Արցախի հարցում էլ գտնում է, որ Հադրութի շրջանը և Շուշին օկուպացված են, Ադրբեջանը պետք է այդտեղից դուրս գա և այլն: Այս հանգամանքը ես շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե նման բան լիներ, հաստատ որևէ կերպ հասանելի կլիներ այդ տեղեկությունը: Իսկ երկրորդ պատճառը և իմ կարծիքով՝ այդ ամենի ռացիոնալ բացատրությունը ղազախական իրադարձություններն են»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ