Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատախոս», «շաղակրատ» բալալայկան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բալալայկան բառիս բուն իմաստով ժողովրդական երաժշտական գործիք է և նաև իր անունն է ստացել ժողովրդի կողմից: Այդ գործիքը հազվադեպ կոչում են նաև այլ կերպ՝ բալաբայկա, որը առավել բնորոշ է Ռուսաստանի հարավին, Բելառուսին և Ուկրաինային: Ենթադրվում է, որ «բալալայկա» անվանումը գալիս է «շատախոսել», «շաղակրատել» բառերից, որի իմաստը մոտավորապես հետևյալն է՝ «պարապ խոսակցություն» կամ «անիմաստ բանի մասին զրուցել» (болтать, балакать, балабонить, балаболить): Բալալայկայի հնչյունները ասոցացվել են հենց լարերի անիմաստ տատանումների հետ: Մեկ այլ վարկածի համաձայն, «բալալայկա» անվանումը գալիս է թաթարերեն (նաև հայերենում օգտագործվող) «բալա» բառից, որը նշանակում է «երեխա»:

Բայց միանգամայն հնարավոր է, որ «շատախոսել», «շաղակրատել» բառերը ևս առաջացել են այդ բառից, քանի որ դրանք բնորոշ են երեխաներին: Բավականին տարօրինակ է, բայց պատմությունը պահպանել է շատ քիչ հիշատակումներ բալալայկայի ստեղծման մասին: Եղած տեղեկություններն էլ անհասկանալի են և հաճախ հակասական: Իսկ ահա դոմրա երաժշտական գործիքի մասին հիշատակումները շատ ավելին են: Այդ երաժշտական գործիքը համարվում է բալալայկայի նախատիպը: Այնուամենայնիվ, կա վարկած, որ բալալայկան և դոմրան գոյություն են ունեցել միաժամանակ՝ իրարից անկախ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ դոմրաներով նվագել են թափառական երաժիշտները, իսկ բալալայկան միշտ էլ եղել է բացառապես ժողովրդական գործիք: Թափառական երաժիշտների անհետացումով անհետացել է նաև դոմրան, իսկ բալալայկան մնացել է: Բացի այդ, կա ևս մեկ ենթադրություն, որ դոմրան ժամանակի ընթացքում պարզապես վերանվանվել է բալալայկայի:

Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պատմության որոշակի ժամանակահատվածներում դոմրայի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եղել՝ մի թագավոր սիրել է այդ գործիքի հնչյունները, մյուսը՝ ընդհակառակը, և ավելին՝ անգամ հետապնդել է դրանց վրա նվագողներին: Բալալայկայի ստեղծման պատմության ավելի պարզ հիշատակումներ հանդիպում են Պետրոս Մեծի գահակալության փաստաթղթերում, օրինակ՝ 1714 թվականի «Գրանցամատյանում»: 18րդ դարից սկսած բալալայկան աստիճանաբար սկսել է նվաճել սլավոնական ժողովուրդների սերը և ժամանակի ընթացքում ճանաչվել որպես ազգային գործիք՝ դառնալով ռուս ժողովրդի խորհրդանիշ: Սկզբնապես գործիքը ունեցել է կլոր ձև, շատ երկար գրիֆ, որը գերազանցել է մարմնի երկարությունը չորս անգամ, և մետաղից պատրաստված երկու լար, ինչը այդ գործիքի հնչյունները դարձնում էր հնչեղ և, միևնույն ժամանակ, փափուկ:

Ժամանակի ընթացքում բալալայկայի կլոր մարմինը վերափոխվել է եռանկյունու, ավելացվել է ևս մեկ լար և կրճատվել է գրիֆի երկարությունը: Սխալ է ենթադրել, որ ներկայումս երաժիշտները մոռացել են բալալայկայի մասին: Իհարկե, այն հիմա այնքան տարածված չէ, ինչպես նախկինում, այդուամենայնիվ, բալալայկան դեռ պահանջարկ ունի ժամանակակից արհեստավարժ երաժիշտների շրջանում: Ներկայումս բալալայկան զգալիորեն բարելավվել է որպես երաժշտական գործիք, որը թույլ է տալիս այդ գործիքով նոր հնչյուններ արձակել: Երաժիշտները, որոնք վարպետորեն բալալայկա են նվագում, կոչվում են բալալայկիստներ: Նրանց հմտությունների շնորհիվ հնչում են ոչ միայն ականջներին ծանոթ ռուս ժողովրդական մեղեդիները, այլ նաև արտասահմանյան դասականների և ժամանակակից երաժիշտների ստեղծագործությունների թեմաներով տարատեսակ մշակումներ:

Մինչ օրս գրվել են բալալայկայով կատարման համար նախատեսված տարբեր երաժշտական գործեր՝ սոնետներ, սյուիտներ և այլն: Ներկայումս բալալայկիստների վերապատրաստման ծրագրերը Ռուսաստանում ստանում են աջակցություն պետական մակարդակով: Երկրի գրեթե բոլոր մանկական երաժշտական դպրոցներում կան բալալայկայի դասարաններ, որտեղ ուսումնասիրության ժամանակահատվածը տատանվում է 5-ից 7 տարի: Հայտնի բալալայկիստների շարքում են Վասիլի Անդրեևը, Դմիտրի Կալինինը, Սեմեն Նալիմովը, Բորիս Տրոյանովսկին և շատ ուրիշներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները