Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը փորձում է ամեն ձևով ճնշում գործադրել Հայաստանի վրա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2022թ. հունվարի 11-ին Արդբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր զինատեսակների, այդ թվում հրազենային միջոցներից բացի, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառությամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ ինտենսիվ կրակ են վարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայ-ադրբեջանական սահմանի` ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական հենակետերի ուղղությամբ:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

Հարցին, թե երեկվա սադրանքների նպատակը ո՞րն էր` ադրբեջանագետն ասաց. «Ադրբեջանն իր առաջ մի քանի նպատակ է դրել. մինչև երեկվա դեպքերը, նրանք որոշակի սադրանքների դիմեցին նաև Արցախում. Կարմիր Շուկայի ուղղությամբ էին կրակում, քարերով մեքենաներին հարվածում: Ալիևի տարեվերջյան ելույթը ևս մեկ անգամ խոսում էր այն մասին, որ Հայաստանը պետք է գնա «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ հակառակ դեպքում կզղջա: Ադրբեջանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փորձում է ամեն ձևով ճնշում գործադրել Հայաստանի վրա ու հասնել այդ պայմանագրի կնքմանը, որը բացառապես բխելու է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից: Այսօր էլ՝ էսկալացիայից մեկ օր անց, տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ցանկացած պահի պատրաստ են օգնելու Ադրբեջանին, իրենց բնորոշմամբ՝ Հայաստանի ագրեսիային կամ սադրանքներին դիմակայելու համար: Ակնհայտ ու հրապարակային ռազմական աջակցության առաջարկ է արվում, թեև մենք գիտենք, որ այդ պետությունները միասնական են գործում, բայց, փաստացի, արդեն ցույց են տալիս նաև Հայաստանի սահմանի հետ կապված իրենց համատեղ ծրագրերը: Բնականաբար, այս հարցում նաև առաջնահերթ է միջանցքի թեման ու այդ համատեքստում պատահական չէ, որ հունվարի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ պետք է Զանգեզուրի ու Բերձորի (Լաչինի) միջանցքների հարցը լուծվի: Այսինքն,մի կողմից մենք ունենք Ադրբեջանի կողմից դրված հստակ նպատակներ Հայաստանի հետ կապված՝ տարածքային նկրտումներ, ճնշման գործիքակազմի կիրառում, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրեր ու, իհարկե, աշխարհաքաղաքական պայքար Թուրքիայի ու Ռուսաստանի ազդեցության գոտիների միջև: Ղազախստանի վերջին դեպքերը, Ուկրաինան, սպասվող բանակցությունները, իհարկե, իրենց ազդեցությունն ունենում են»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ