2 ամսից ամեն ինչ կավարտվի, երբ Հայաստանը կվերցնի ՀԷՑ-ը. Վլադիմիր Գասպարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու ամսից ամեն ինչ կավարտվի, երբ Հայաստանը կգնի ՀԷՑ-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով, նախագահի հայտարարությունը լավ լուծում է։ «Կարծում եմ լավ լուծում է։ Երկրորդ փուլն էլ, երբ Հայաստանը կվերցնի էլեկտրական ցանցերը մի երկու ամսից, ավելի լավ կլինի»,- ասել է ոստիկանապետը։
«Ընկալման խնդիր է, ամեն ինչ քայլերով է արվում, հայտարարության մեջ էլ է դա ասված: Կարծում եմ՝ այսօր կուրախանան մարդիկ, հետո կհեռանան: Տրամաբանությունն է այդ մասին ասում»,- ասաց ոստիկանապետը:
Նրա խոսքով՝ պետության հետ ժխտողականության լեզվով չեն խոսում, իսկ նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ պարզ գրված է:
«Ցուցարարների հետ կնստենք, կխոսենք, կդադարեցնեն նստացույցը: Մենք հանդուրժողական ենք: Չեմ կարծում, որ բռնություն կգործադրենք»,- ավելացրեց նա:



